Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Ժիրոն» այբուբենը յուրացնելու ընթացքը դարձնում է հաճելի և արդյունավետ

«Ժիրոն» այբուբենը յուրացնելու ընթացքը դարձնում է հաճելի և արդյունավետ
06.09.2017 | 11:49

«Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է իլյուստրատոր–անիմատոր Արևիկ Դորի «Ժիրո» նկարազարդ գիրք–ալբոմը:

«Ժիրոն» մեր այբուբենը հետաքրքրաշարժ ձևով սովորեցնող նկարազարդ գիրք-ալբոմ է, իր տեսակով` աննախադեպ ուսուցողական ձեռնարկ: Այն սովորեցնում է այբուբենը խաղ–նկարչություն-ճամփորդություն ձևաչափով` նախատեսված 4 տարեկանից բարձր երեխաների՝ նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար: «Ժիրոն» այբուբենը յուրացնելու ընթացքը դարձնում է հաճելի և արդյունավետ:


Գիրք-ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18.00–ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ Հայաստան) դահլիճում ( Հասցեն՝ ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 2–րդ հարկ): Շնորհանդեսին ինտերակտիվ միջոցառումը կվարի հեղինակը:


Ժիրոն և նրա ընկեր արջը ճամփորդում են օվկիանոսով, ցորենի դաշտերով, ձյունածածկ անտառներով ու անապատով, իսկ փոքրիկ ընթերցողներն այդ ընթացքում գտնում ու նկարում են տառերը` հերոսների հետ հայտնվելով զանազան արկածներում:
Փոքրիկները գրել-կարդալ կսովորեն գրքի հերոս Ժիրոյի հետ՝ հաղթահարելով հատուկ մշակված խաղային և նկարչական առաջադրանքները:
Միջոցառման գործընկերն է ՀԲԸՄ Հայաստանը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ